Ֆրանսիայի Անտոնի քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված արարողություն

https://arm.sputniknews.ru/20260418/fransiaji-antvoni-qaghaqum-kajacel-e-hajvoc-ceghaspanutjan-tarelicin-nvirvats-ararvoghutjun-101132669.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/12/101131113_0:292:960:1012_1920x0_80_0_0_5dfae12c7cd8087fe6d560e7a6b835d4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ֆրանսիա, ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, միջոցառում

ֆրանսիա, ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, միջոցառում

Բաժանորդագրվել

Մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի Անտոնի քաղաքում այսօր տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։

Միջոցառումը տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ու հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև։

«Արարողությանը ելութներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի Կառավարության խոսնակ, էներգետիկայի հարցերով լիազոր նախարար Մոդ Բրեժոնը, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Անտոնիի քաղաքապետ Օդ Նոդե-Լանգլուան և փոխքաղաքապետ Վիսսամ Նեհմեն»,– նշված է հաղորդագրությունում։

Արարողությանը մասնակցել են նաև այլ քաղաքապետներ, սենատորներ, պատգամավորներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։

Նրանք ծաղկեպսակներ և ծաղիկներ են խոնարհել «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի մոտ։

Leave a comment