Ավտովթար Դիլիջանի թունելում. տուժած վարորդը հոսպիտալացվել է

Բաժանորդագրվել

Տուժածը տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Դիլիջանի թունելում բախվել են «Hyundai» և «Zil» մակնիշների ավտոմեքենաները, որի հետևանքով 1 տուժած հոսպիտալացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ վթարի մասին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այսօր ժամը 12։35-ին։

Վթարի վերաբերյալ էլ shamshyan.com–ը գրում է, որ «Zil» մակնիշի մեքենան վարել է Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Վարդան Հ․-ն, իսկ «Hyundai» մակնիշի մեքենան` Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Գոռ Դ․-ն։

Վթարի հետևանքով «Hyundai» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։

«Գոռ Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է»,–գրում է կայքը։

Ավելի ուշ փրկարարները «Hyundai» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել թունելից։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment