«Հայ ազգային կոնգրես»-ը հաստատել է նախընտրական ցուցակը

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հաստատել է ՀՀ ԱԺ  ընտրությունների իր թեկնածուների ցուցակը, ինչպես նաև նախընտրական ծրագիրը


ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հաստատել է ՀՀ ԱԺ ընտրությունների իր թեկնածուների ցուցակը, ինչպես նաև նախընտրական ծրագիրը։


«Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունը շաբաթ կայացած 6-րդ արտահերթ համագումարի ընթացքում հաստատել է ՀՀ ԱԺ ընտրությունների իր թեկնածուների ցուցակը, ինչպես նաև նախընտրական ծրագիրը:


Նախընտրական ցուցակի օգտին քվեարկել է համագումարի 161 մասնակից, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1:


Հրապարակվել են ցուցակի առաջին 30 թեկանծուների անունները: Ներկայացնում ենք ցուցակի առաջին տասնյակը.


Արամ Մանուկյան


Տաթև Զորյան


Սամվել Աբրահամյան


Ավետիս Ավագյան


Եվա Ադամյանը


Ալեքսան Հակոբյան


Արամ Բաղրամյան


Լիլիկ Թառլամազյան


Մամիկոն Կանոյան։


Լևոն Զուրաբյանը ներկայացրել է նաև ՀԱԿ-ի նախընտրական ծրագիրը:


ՀԱԿ-ի հիմնադիրն ու առաջնորդը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է:


Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին:


 

Leave a comment