Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով

https://arm.sputniknews.ru/20260418/arevmutqy-dzgtum-e-ukrainajin-dardznel-glvobal-sparnaliqi-dzgan-lavrvov-101127428.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/12/101127123_187:0:2916:2047_1920x0_80_0_0_eb990c24df5354c7d84bc9947d46ae7d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անթալիա, սերգեյ լավրով, ռուսաստան, ուկրաինա, արևմուտք, ամն

անթալիա, սերգեյ լավրով, ռուսաստան, ուկրաինա, արևմուտք, ամն

Բաժանորդագրվել

Արևմուտքն անընդհատ անցնում է նորանոր կարմիր գծեր, այդ թվում՝ Ուկրաինային տրամադրում է իր օդային տարածքն ու դրոնները։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Արևմուտքը ձգտում է հասնել նրան, որ Ուկրաինան դառնա գլոբալ սպառնալիքի ձգան: Անթալիայի դիվանագիտական համաժողովի ժամանակ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ Եվրոպայից արդեն երրորդ անգամ գլոբալ սպառնալիք է բխում մարդկության համար։ Չնայած Մոսկվայի նախազգուշացումներին՝ Արևմուտքն անընդհատ անցնում է նորանոր կարմիր գծեր, այդ թվում՝ Ուկրաինային տրամադրում է իր օդային տարածքն ու դրոնները։

«Գուցե մեկն էլ մեզ է թղթե վագր է անվանում, ինչպես Թրամփը՝ ՆԱՏՕ-ին։ Բայց ես կխուսափեի նման զուգահեռներից, այդուհանդերձ՝ մենք մեր բնավորության մեջ ունենք այնպիսի որակ, ինչպիսին է համբերությունը: Մենք ասում ենք՝ Աստված հանդուրժեց և մեզ նույնը պատվիրեց։ Բայց մի պահ էլ համբերությունն է պայթում, և ես կարծում եմ, որ նույնիսկ լավ է, որ ոչ ոք չի հասկանում, թե որտեղ է այդ կարմիր գիծը», – ընդգծել է Լավրովը։

Նախարարը հիշեցրել է նաև եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունն այն մասին, որ վերջին 100 տարում Ռուսաստանն իբր 19 անգամ հարձակվել է տարբեր երկրների վրա։ Նախարարի խոսքով, քանի դեռ Եվրոպայում կան Կալասի նման մարդիկ, հույս կա, որ եվրոպական ժողովուրդները կիմանան նման առաջնորդների գինը:

Խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին՝ Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Վաշինգտոնի հետ հասունացել է ՌԴ-ի հետ հետագա տնտեսական հարաբերությունների մասին խոսակցությունը: Մոսկվան շատ տարաձայնություններ ունի ներկայիս վարչակազմի հետ, որը չի հանել Բայդենի ժամանակների պատժամիջոցները, նույնիսկ դիվանագիտական սեփականությունը չի վերադարձրել, և «Լուկօյլ» ու «Ռոսնեֆտ» ընկերությունները նոր սահմանափակումների տակ են ընկել արդեն Դոնալդ Թրամփի օրոք: Այդ գործողությունների նպատակը, ըստ Լավրովի, համաշխարհային էներգետիկ շուկաներում գերիշխելու ԱՄՆ ձգտումն է։

Լավրովն Անթալիայում բանակցություններ է վարում Թուրքիայի արտգործնախարարի հետ

Leave a comment