Իրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին․ Tasnim

Իրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ երկխոսության հաջորդ փուլին՝ պարտադրված ծովային շրջափակման և Վաշինգտոնի չափազանց պահանջների պատճառով, հաղորդել է Tasnim լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ամերիկացիների չափազանց պահանջներից հրաժարվելը բանակցությունները շարունակելու գլխավոր պայմանն է, հակառակ դեպքում Իրանը «ժամանակ չի վատնի ուժասպառ և անօգուտ բանակցությունների վրա»։

Այս դիրքորոշումն ԱՄՆ պաշտոնյաներին փոխանցվել է պակիստանցի միջնորդի միջոցով։

Leave a comment