ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Իրանն իր ազդեցությունը հաստատեց. TRIPP-ը գրեթե լիովին անհնար է դարձել, Փաշինյանի ասածները սուտ են։ Այս մասին ասաց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
«Իրանը հաստատեց իր ազդեցությունը և TRIPP իրականացումը ես կարծում եմ, որ դարձել է բավականին դժվար գործ, եթե ոչ լիովին անհնար: Հետևաբար այդ բոլոր պնդումները, որ TRIPP-ը մեզ բերել է ինչ-որ կայունություն և խաղաղություն, դրանք բոլորը նույնպես սուտ են: Մենք ասում էինք, որ չի կարելի անտեսել գերտերությունների շահերը ռեգիոնում: Մենք դրա մասին միշտ ասել ենք, մեզ ասում էին չէ, խնդիր չկա և այլն, և այլն: Բայց հիմա պարզվում է մենք նստած ենք մի աշխարհաքաղաքական ռումբի վրա, որովհետև եթե կան գերտերություններ ում շահերը խաղաղությունը չի կրում կայուն բնույթ և ամեն րոպե կարող է պայթել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ