Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հարցաքննությունից հետո բարձրաստիճան հոգեւորականները հրաժարվել են որեւէ մեկնաբանություն տալ։
«Բոլոր Սրբազանները մեղադրվում են, որ հունվարի 27–ին կարգալույծ են արել Արման Սարոյանին, այդ կերպով խոչընդոտել են տխրահռչակ դատական ակտի կայանմանը։ Մուշեղ Սրբազանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, քանի որ կարգալույծ անելու իրավասություն չունի»,– ասել է Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի փաստաբան Վրեժ Խաչիկյանը։