DeepSeek-ն առաջին արտաքին ֆինանսավորման փուլում փորձում է ներգրավել 300 մլն դոլար

DeepSeek-ն անցկացնում է արտաքին ֆինանսավորման իր առաջին փուլը՝ նպատակ ունենալով ներգրավել առնվազն 300 միլիոն դոլար՝ առնվազն 10 միլիարդ դոլար գնահատմամբ: Այս մասին հաղորդում է The Information-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Չինական High-Flyer Capital Management հեջ-ֆոնդին պատկանող արհեստական բանականության ստարտափը մինչ այժմ ֆինանսավորվել է բացառապես մայր ընկերության կողմից։ High-Flyer Capital Management-ը ֆինանսավորել է DeepSeek-ի գործունեությունն այն ընթացքում, երբ ընկերությունը մշակում էր իր արհեստական բանականության մոդելները։

Ավելի վաղ DeepSeek-ը մերժել էր Չինաստանի առաջատար վենչուրային ֆոնդերից և տեխնոլոգիական ընկերություններից ստացված բազմաթիվ ֆինանսավորման առաջարկներ։ Այժմ ստարտափը սկսել է բանակցություններ ներդրողների հետ՝ արտաքին կապիտալ ներգրավելու նպատակով։

Ընկերության R1 ԱԲ մոդելն անցյալ տարի գրավել էր Սիլիկոնային հովտի և Ուոլ Սթրիթի ուշադրությունը։ DeepSeek-ը փնտրում է լրացուցիչ կապիտալ՝ արհեստական բանականության մոդելների մշակման ոլորտում մրցակցելու համար։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment