ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ)․ Բողոքի ակցիա նախագահական նստավայրի մոտ. «Փաստ»



Lifestyle


«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, Ռադիոսիրողների միջազգային օր, Զիմբաբվե՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի ռազմական փառքի օր, Իրան՝ Իրանի բանակի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1737 – վախճանվել է 1734 թվականից Ամենայն հայոց կաթողիկոս Աբրահամ Գ Կրետացին։

1858 – ծնվել է նշանավոր գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն։

1877 – Ռուս-թուրքական պատերազմներից վերջինի ժամանակ Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը, գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ, ազատագրել է Բայազետը:

1909 – ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Նինա Տեր-Օսիպյանը։

1918 – Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին, բայց վերջնական իմաստով ստիպված են եղել նահանջել Պարսկաստան։

1926 – ծնվել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը։

1950 – վախճանվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց)։

2003 – բրիտանական «Ռանսաթ» ընկերությունը չի կատարել իր նեդրումային պարտավորությունը, և, պայմանագրի համաձայն, նրան պատկանող «Նաիրիտի» բաժնետոմսերը, որոնք գրավադրված էին պարտատեր հանդիսացող «Հայկոոպ» բանկում, դատարանի որոշմամբ դարձել են վերջինիս սեփականությունը:

2005 – Հայաստանի իրավապահ մարմինները Միացյալ Նահանգներին են հանձնել ԱՄՆ մաքսանենգ ճանապարհով զենքեր արտահանելու գործով կասկածյալ Արմեն Բարսեղյանին:

2013 – կայացել է «Bad Boys of Dance»-ի և Հայաստանի ազգային բալետի համատեղ ներկայացումը։

2014 – «Դեմ եմ» նախաձեռնության թիմը բողոքի սլաքն ուղղել է նախագահ Սերժ Սարգսյանի ուղղությամբ և որոշել է բողոքի ակցիա անցկացնել հենց նախագահական նստավայրի առջև:

2018 – Կարեն Կարապետյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է առաջին փոխվարչապետ, Վաչե Գաբրիել յանն ու Արմեն Գևորգյանը՝ փոխվարչապետներ:

2022 – վախճանվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը:

ԱՇԽԱՐՀ

359 – ծնվել է Հռոմեական Սրբազան կայսրության արևել յան հատվածի կայսր Գրացիանը։

1850 – վախճանվել է ֆրանսիացի քանդակագործ, Լոնդոնի մոմե արձանիկների թանգարանի հիմնադիր Աննա Մարիա Տյուսոն։

1898 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչսիմվոլիստ Գյուստավ Մորոն։

1906 – տեղի է ունեցել ԱՄՆ-ի պատմության ամենախոշոր երկրաշարժերից մեկը Սան-Ֆրանցիսկոյում։

1909 –Հռոմի պապ Պիոս 10-րդը Ժաննա դը Արկին դասել է սրբերի կարգը։

1923 – Ֆելիքս Ձերժինսկու նախաձեռնությամբ ստեղծվել է «Դինամո» սպորտային ակումբը։

1923 – Եգիպտոսում ընդունվել է Սահմանադրությունը։

1925 – ստեղծվել է Ռադիոսիրողների միջազգային կազմակերպությունը։

1942 – իրականացվել է առաջին օդային գրոհը ամերիկյան ինքնաթիռների կողմից Տոկիոյի վրա։

1949 – Իռլանդիան դուրս է եկել Բրիտանական միությունից և հայտարարել իր անկախությունը։

1954 – գնդապետ Նասերը դարձել է Եգիպտոսի պետնախարար և ռազմական նահանգապետ։

1955 – վախճանվել է գերմանացի ֆիզիկտեսաբան, հարաբերականության տեսության հեղինակ Ալբերտ Էյնշտեյնը։

1981 – ԽՍՀՄ-ում առաջին անգամ անցում է կատարվել ամառային ժամանակի։

1988 –ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն սկսել են «Աղոթարար» ռազմական օպերացիան Իրանի դեմ։

2002 – վախճանվել է նորվեգացի ճանապարհորդ և գրող Տուր Հեյերդալը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Leave a comment