Թրամփը հայտնել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համատեղ դուրս բերել և փոխանցել հարստացված ուրանը․ Բաղային հերքել է

Դոնալդ Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը «համաձայնել է ամեն ինչի», այդ թվում՝ հարստացված ուրանի արտահանմանը։

Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համատեղ դուրս բերել և փոխանցել հարստացված ուրանը։ Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ Իրանը համաձայնել է դադարեցնել իր աջակցությունը միջնորդ խմբավորումներին, այդ թվում՝ Հեզբոլլահին և ՀԱՄԱՍ-ին։

Նա հավելել է․ «Սա հիանալի գործարք է։ Սա հրաշալի գործարք է։ Նրանք համաձայնել են ամեն ինչի»։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է Թրամփի պնդումը, որ Թեհրանը համաձայնել է թույլատրել իր հարստացված ուրանի տեղափոխումը ԱՄՆ․ գրում է Al Jazeera-ն։

«Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան իրանական հողը, և այն ոչ մի դեպքում չի փոխանցվի որևէ տեղ», – ասել է Բաղային։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment