TRIPP-ը նույն Մեղրին հանձնելու ծրագրի շարունակությունն է, որի խնդիրը Սյունիքի թուրքացումն է

Գորիս-Կապան ճանապարհը ոչ թե ես եմ հանձնել Ադրբեջանին, այլ այն պարտված պատերազմի հետևանքով արդեն իսկ անցել էր հակառակորդին իբրև Կուբաթլիի ու Զանգելանի մի մասը, որը տալու փաստաթուղթ կնքվել է նոյեմբերի 9-ին։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է այդ օրերին ՀՀ պաշտպանության նախարար, ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան, Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանը։

Ըստ Հարությունյանի, ճանապարհը կարող էր տրվել Ադրբեջանին ավելի շուտ, սակայն ինքը Շոյգուի հետ կարողացել է համաձայնել, որ ՌԴ-ի միջնորդությամբ հայկական կողմը դեռ մեկուկես տարի դրանից օգտվի, մինչև կառուցվի նոր ճանապարհ, հակառակ պարագայում «կկորցնեինք Սյունիքը»։

Հարությունյանը՝ խոսելով խաղաղության մասին, նշել է, որ դե յուրե ոչ մի խաղաղություն Ադրբեջանի հետ չկա, չկա կնքված փաստաթուղթ, բանակները կանգնած են իրար դիմաց, Բաքուն շարունակում է մեծացնել ռազմական բյուջեն։

Խոսելով TRIPP-ի մասին՝ նա կարծիք է հայտնել, որ այս ճանապարհը Մեղրիի տարբերակի շարունակությունն է, որի խնդիրը Սյունիքը թուրքական դարձնելն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment