ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հորմուզի նեղուցը բոլոր առևտրային նավերի համար լիովին բացելու մասին Իրանի հայտարարությունը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հորմուզի նեղուցը բոլոր առևտրային նավերի համար լիովին բացելու մասին Իրանի հայտարարությունը։ Գլխավոր քարտուղարը սա համարում է ճիշտ ուղղությամբ արված քայլ:
Միավորված ազգերի կազմակերպության դիրքորոշումը մնում է հստակ. մեզ անհրաժեշտ է Հորմուզի նեղուցում միջազգային իրավունքների և ազատությունների լիարժեք վերականգնում, որը պետք է հարգվի բոլոր կողմերի կողմից», – ասել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանն ամբողջապես բացել է Հորմուզի նեղուցը։