Բավակա՛ն է. Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «արգելել է» Իսրայելին ռմբակոծել Լիբանանը

Քաղաքականություն

17.04.2026 | 21:29

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իսրայելը այլևս չի ռմբակոծի Լիբանանը»։ Այս մասին նա գրել է սոցցանցում, հաղորդում է DW-ն։

«ԱՄՆ-ն արգելում է նրանց դա անել։ Բավական է արդեն»,- հավելել է Թրամփը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն առանձին կաշխատի Լիբանանի հետ և կլուծի «Հըզբոլլահ»-ի հետ կապված իրավիճակը։

Մեկ այլ գրառմամբ Թրամփն անդրադարձել է Հորմուզի նեղուցին։

«Իրանը, ԱՄՆ-ի օգնությամբ, հեռացրել կամ հեռացնում է բոլոր ծովային ականները։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակն ավարտվել է, ես զանգ ստացա ՆԱՏՕ-ից՝ հարցով՝ արդյո՞ք մեզ օգնություն է պետք։ Ես նրանց ասացի, որ հեռու մնան, եթե չեն ուզում իրենց նավերը նավթով լցնել։ Երբ նրանց կարիքը կար, նրանք անօգուտ էին, ինչպես թղթե վագրերը»,- հայտարարել է է ԱՄՆ նախագահը։

Առանձին գրառմամբ Թրամփը շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին և Կատարին՝ «իրենց մեծ քաջության և օգնության համար»։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ողջունել էր Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ Իրանի հայտարարությունը, սակայն ընդգծել, որ Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

 

 

Leave a comment