Տեղի է ունեցել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման թեմայով քննարկում


Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման թեմայով քննարկում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։


 


Քննարկման առարկա են դարձվել մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝


  • ակտիվների կառավարման գրասենյակի ստեղծումը,

  • բռնագանձված ակտիվների մասնագիտացված կառավարման հատուկ կառուցակարգերի մշակումը,

  • բռնագանձված ակտիվների միասնական ռեեստրի ստեղծումը։


Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև բռնագանձված ակտիվների կառավարման գործընթացում թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովման անհրաժեշտությունը։


 


Աշխատանքային քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ։

Leave a comment