ՀՀ ԱԺ նախագահը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Քաղաքականություն

17.04.2026 | 20:29

Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլայե Շտեֆանուտայի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ ԱԺ-ի եւ Եվրոպական խորհրդարանի համագործակցությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

«Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին:

ՀՀ ԱԺ նախագահը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment