Բացակայելու արգելք են կիրառել սրբազանի նկատմամբ, Եպիսկոպոսաց ժողովն են տապալում. փաստաբան

ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանին  ՔԿ-ն իբրև մեղադրյալ է ներգրավվել քրեական գործում և տվել ստորագրություն չհեռանալու մասին: Այդ մասին այսօր ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։ 

Նրա խոսքով՝ այս ձևով իշխանությունները խոչընդոտում են, որպեսզի ազդեցիկ հոգևորականները չմեկնեն Ավստրիա ու չմասնակցեն Եպիսկոպոսաց ժողովին։

«Ես նախքան հարցաքննության մտնելն էլ ասում էի, որ այս ամենի նպատակը Եպիսկոպոսաց ժողովին խանգարելն է, այնպես են ուզում անել, որ ազդեցիկ հոգևորականները չկարողանան երկրից դուրս գալ»,- նշեց փաստաբանը։

Նարե Գնունի

Leave a comment