Ռուսաստանը միայն Նիկոլ Փաշինյանին է ուղղորդում․ Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

17.04.2026 | 20:10

Հակակոռուպցիոն դատարանից դուրս գալուց հետո գործարար Սամվել Կարապետյանը լրագրողների հարցերին է պատասխանել։

Նա նշել է, ոչ քաղաքականություն մտնելու հայտ չէր ներկայացնի, եթե չլիներ հայտնի հայտարարությունը և իշխանություններին դրա արձագանքը։

«Իհարկե՝ ոչ։ Այս անարդարություններն են ստիպել»,- նշեց Կարապետյանը։

Հարցին՝ իշխանության գալու պարագայում գործող իշխանության հանդեպ ինչպիսի՞ վերաբերմունք է ունենալու, «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավարը պատասխանել է․ «Մի հատ քնեմ, էսօր զարթնեմ, որոշեմ»։

Ռուսաստանից ուղղորդված լինելու վերաբերյալ հարցին էլ Կարապետյանն այսպես է արձագանքել․ «Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին։ Ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment