Գևորգ Պապոյանը Շիրակի մարզում ներկայացրել է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները


Հ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 17-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:


 


Նախարարը ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձել պետական աջակցության գործիքակազմին, որն ուղղված է ընկերությունների արտադրական կարողությունների ընդլայնմանը, նոր ներդրումների ներգրավմանը, գյուղատնտեսության, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը։


 


Գևորգ Պապոյանը պատասխանել է մասնակիցների հարցերին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները, տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ բարձրացված խնդիրների վերաբերյալ։


 


Քննարկման շրջանակում հնչեցված առաջարկներն ու դիտարկումները արձանագրվել են՝ հետագա ուսումնասիրության, վերլուծության և հնարավոր լուծումների մշակման նպատակով։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն կազմակերպել մի շարք հարցերի շուրջ լրացուցիչ քննարկումներ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։


 


Հանդիպմանը ներկա է եղել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, համայնքների ղեկավարներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ։


 

Leave a comment