Էրեբունիում երկու օր է խմելու ջուր է հոսում փողոցով, «Վեոլիա ջուր»-ը չի արձագանքում․ ահազանգ

Հասարակություն

17.04.2026 | 17:27

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի բնակիչներից մեկը Factor.am-ին ահազանգել է, որ արդեն երկու օր է՝ փողոցով խմելու ջուր է հոսում։ 

Քաղաքացու փոխանցմամբ՝ ինքը դիմել է «Վեոլիա ջուր» ընկերությանը, որտեղ հայտնել են, որ ահազանգը գրանցվել է, սակայն մինչև այժմ որևէ արձագանք չի եղել։ 

Factor.am-ին տրամադրված տեսանյութից երևում է, որ ջուրը հոսում է փողոցի ողջ երկարությամբ։ «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից մեր զանգերին չպատասխանեցին։ 

Անի Թամրազյան

Leave a comment