«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. երկու տարիքային խմբերում հայտնի են եզրափակչի մասնակիցները


ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը մոտենում են եզրագծին: Այսօր անցկացված խաղերի արդյունքներով երկու տարիքային խմբերում հայտնի են դարձել եզրափակչի և երրորդ տեղի համար խաղերի մասնակիցները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:


Սպորտի կառավարման կենտրոնում անցկացված հանդիպումներին հետևել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:


Առաջին տարիքային խմբում՝ 5-6-րդ դասարանների պայքարում, Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հիմնական թիվ 10 դպրոցի թիմն այսօր մրցել է Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի թիմի հետ և 36:29 հաշվով հաղթանակ տարել: Եզրափակչում նրանք կմրցեն Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի թիմի հետ, որն այսօր 50:34 հաշվով առավելության է հասել Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի թիմի նկատմամբ:


Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ և Կապանի թիվ 13 հիմնական դպրոցների թիմերը կխաղան երրորդ տեղի համար:


«Դպրոցականների բասկետբոլի լիգա». 1-ին տարիքային խումբ


  • Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց – Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հիմնական թիվ 10 դպրոց՝ 29:36

  • Կապանի թիվ 13 հիմնական դպրոց – Գյումրու թիվ 15 հիմնական դպրոց՝ 34:50


7-9-րդ դասարանների պայքարում Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի թիմն այսօր մրցել է Արարատի թիվ 4 հիմնական դպրոցի թիմի հետ և 51:23 հաշվով հաղթանակ տարել: Եզրափակչում Շիրակի մարզը ներկայացնող դպրոցականներն ուժերը կչափեն Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի թիմի հետ: Վերջիններս այսօր ուժեղ են գտնվել Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցի թիմից՝ առավելության հասնելով 59:18 հաշվով:


«Դպրոցականների բասկետբոլի լիգա». 2-րդ տարիքային խումբ


  • Արարատի թիվ 4 հիմնական դպրոց – Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց՝ 23:51

  • Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոց – Երևանի Վ. Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց՝ 18:59


«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլին յուրաքանչյուր մարզից և Երևան քաղաքից մասնակցել են մարզային փուլում երկու տարիքային խմբերում առաջին տեղեր գրաված թիմերը:


Մրցաշարն անցկացվել է 3 փուլով՝ երկու տարիքային խմբերով`


  • 1-ին տարիքային խումբ՝ միևնույն դպրոցի 5-6-րդ դասարանի աշակետներից կազմված թիմ,

  • 2-րդ տարիքային խումբ՝ միևնույն դպրոցի 7-9-րդ դասարանի աշակետներից կազմված թիմ:


«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 1-ին՝ համայնքային փուլն անցկացվել է փետրվարի 20-ից մարտի 16-ը, իսկ երկրորդ՝ մարզային փուլը՝ մարտի 17-ից ապրիլի 3-ը:


2026 թվականին «Դպրոցականների բասկետբոլի լիգա»-ին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 8800 աշակերտ հանրապետության 689 դպրոցից: 2025 թվականին խաղերին 8743 աշակերտ էր մասնակցել 559 դպրոցից:


Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և մասնակիցները կպարգևատրվեն նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:


Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4,000.000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500.000 ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1,500.000 ՀՀ դրամով: Կպարգևատրվեն նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ:


Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում կպարգևատրվեն դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 75,000-ական դրամ:


Մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 18-ին Սպորտի կառավարման կենտրոնում: Մուտքն ազատ է:


Ապրիլի 18-ի խաղացանկը՝


Ժամը՝ 11:00 – Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց – Կապանի թիվ 13 հիմնական դպրոց / 5-6-րդ դասարաններ, երրորդ տեղի համար


Ժամը՝ 13:00 – Արարատի թիվ 4 հիմնական դպրոց – Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոց / 7-9-րդ դասարաններ, երրորդ տեղի համար


Ժամը՝ 15:00 – Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հիմնական թիվ 10 դպրոց – Գյումրու թիվ 15 հիմնական դպրոց / 5-6-րդ դասարաններ, եզրափակիչ


Ժամը՝ 17:00 – Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց – Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոց / 7-9-րդ դասարաններ, եզրափակիչ:

Դիտումների քանակ1

Leave a comment