Երևանում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Երևանում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Նման դեպք է արձանագրվել Էրեբունու բաժնի սպասարկման տարածքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին տեղեկացրել է, որ զենք-զինամթերք է թողել Վարդաշենի փողոցից դեպի գերեզմանատուն տանող ճանապարհին։Տեղում համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, երկու որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի երկու նռնակ՝ պայթուցիչներով, ինչպես նաև տարբեր տրամաչափի 391 փամփուշտ և հրացանի մասեր։Կամավոր հանձնման ևս մեկ դեպք արձանագրվել է Նոր Նորքի բաժնի սպասարկման տարածքում։ Քաղաքացու հաղորդմամբ՝ Մառի փողոցում գտնվող կիսաքանդ շինության տարածքում հայտնաբերվել են «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, հակատանկային նռնակ, «Ֆ-1» տիպի նռնակ, պայթուցիչներ և տարբեր տրամաչափի 176 փամփուշտ։ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ նախատեսված կարգով՝ իրավական հետևանքներից խուսափելու համար։

Ներկայացված դեպքերը ցույց են տալիս, որ կանխարգելիչ աշխատանքի արդյունքում բարձրանում է համագործակցությունը բնակչության և իրավապահ մարմինների միջև։

Կարդալ ավելին

Leave a comment