Մերձավոր Արևելքի ճգնաժամը փոխում է Եվրասիայի երկրների անվտանգության միտումները. Լավրով

https://arm.sputniknews.ru/20260417/merdzavvor-arevelqi-tshgnazhamy-pvokhum-e-evrasiaji-erkrneri-anvtangutjan-mitumnery-lavrvov-101087503.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1d/90757750_228:0:2959:2048_1920x0_80_0_0_b5d093efc37da21f74aff0196408b66f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, մերձավոր արևելք, պարսից ծոց, սերգեյ լավրով

ռուսաստան, մերձավոր արևելք, պարսից ծոց, սերգեյ լավրով

Բաժանորդագրվել

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Պարսից ծոցի ճգնաժամը, որն արդեն ընդգրկել է ամբողջ Մերձավոր Արևելքը, արմատապես փոխում է Եվրասիայի երկրների անվտանգության միտումները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ճգնաժամը, որը ստեղծվել է Պարսից ծոցի շրջանում և ընդգրկել է, ըստ էության, ամբողջ Մերձավոր Արևելքը, արմատապես փոխում է ընդհանուր միտումները եվրասիական մայրցամաքում, այդ թվում՝ երկրների անվտանգության ապահովման ուղիների տեսանկյունից», – ասել է նա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ։

Նախարարը հայտնել է, որ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի աննախադեպ սրացումը։

«Հատուկ ուշադրություն է դարձվել Պարսից ծոցի գոտում լարվածության աննախադեպ սրման տարբեր ասպեկտներին, որոնք պայմանավորված են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայով», – ասել է Լավրովը:

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը:

ԱՄՆ ռազմածովային ուժերը ապրիլի 13-ին սկսեցին շրջափակել Հորմուզի նեղուցի երկու կողմերում գտնվող իրանական նավահանգիստները։ Վաշինգտոնը վստահեցնում է, որ Իրանի հետ կապ չունեցող նավերը կարող են ազատ անցնել նեղուցով, եթե դրա համար չեն վճարել Թեհրանին: Իրանի իշխանությունները վճար կիրառելու մասին չեն հայտարարել, բայց խոսել են նման ծրագրերի մասին։

Leave a comment