https://arm.sputniknews.ru/20260417/annakhadep-e-hajastani-patmutjan-mej-vardevanjany-karapetjani-vtsharats-gravi-chapi-masin-101083584.html
Աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ. Վարդևանյանը` Կարապետյանի վճարած գրավի չափի մասին
Աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ. Վարդևանյանը` Կարապետյանի վճարած գրավի չափի մասին
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստի ժամանակ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է 2025 թվականի դեկտեմբերին դատարանի պահանջած գրավի չափը։ 17.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-17T15:06+0400
2026-04-17T15:06+0400
2026-04-17T15:15+0400
սամվել կարապետյան
դատարան
գրավ
արամ վարդևանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101075479_0:47:901:554_1920x0_80_0_0_01bb9146a98a277ba6d1708c5ffdc8c3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն աննախադեպ չափի գրավ է վճարել. ավելի քան 10 միլիոն դոլար։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում նիստի ժամանակ հայտարարեց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։Հայտնել էինք, որ 2025թ–ի դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Սակայն գրավի չափը հայտնի չէր։Նշենք, որ այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու գործով դատական նիստը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101075479_51:0:851:600_1920x0_80_0_0_4689f1d3702d4a5939a307620c019170.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, դատարան, գրավ, արամ վարդևանյան
սամվել կարապետյան, դատարան, գրավ, արամ վարդևանյան
15:06 17.04.2026 (Թարմացված է: 15:15 17.04.2026)
Բաժանորդագրվել
Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստի ժամանակ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է 2025 թվականի դեկտեմբերին դատարանի պահանջած գրավի չափը։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն աննախադեպ չափի գրավ է վճարել. ավելի քան 10 միլիոն դոլար։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում նիստի ժամանակ հայտարարեց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հայտնել էինք, որ 2025թ–ի դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Սակայն գրավի չափը հայտնի չէր։
«Գրավի չափը աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ… 4 միլիարդ դրամ (մոտավորապես 10,6 միլիոն դոլար)», – ասաց փաստաբանը։
Նշենք, որ այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու գործով դատական նիստը։