Մեր կառուցած դպրոցների երեխեքը ձեզ դաս կտան, էդ հանրությունում դուք շանս չունեք, դուք ո՞վ եք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

17.04.2026 | 14:22

«Եկեք գնանք մեր կառուցած դպրոցը, մեր կառուցած դպրոցներից դուրս եկած երեխեքը ձեզ դաս կտան»,- Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականի քննարկման եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը շանս չունի այս հասարակության մեջ։

«Մանկապարտեզների սերունդ ցեխերի մեջ է մեծացել, ցեխերի մեջ՝ բառիս բուն իմաստով: Բա դուք պիտի ցեխերի մեջ երեխեքին պահեք ու մեծացնեք, որ վերջում հնարավորություն ունենաք ասեք «շուն ու շանգյալ»: Որովհետև էն երեխեքը, որը էսօրվա մեր կառուցած մանկապարտեզ են մտնում և էսօրվա մեր կառուցած դպրոց են մտնում, էդ դպրոցից դուրս եկող երեխեքի հանրությունում դուք շանս չունեք: Բա դուք բացի «շուն ու շանգյալից» ուրիշ որևէ կարգավիճակ չեք կարա ունենաք: Դուք ընդհանրապես ո՞վ եք»,- ասաց Փաշինյանը՝ խոսելով, երեկ հրապարակված ՀԿԿ ձայնագրության մասին։ 

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների տներում, ինչից հետո մի քանիսին բերման են ենթարկել։ 

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիր է ձերբակալվել՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: Նրանց թվում է նաև կուսակցության Արտաշատի գրասենյակի ղեկավարը։  Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, հայտնելով՝ բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր, որոնք, ըստ նախնական տվյալների, կապված են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում գրանցված անձանց հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment