Այն ինչ-որ մենք անվանում եք պատերազմի եռագլուխ կուսակցություն, ճշգրիտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կոալիցիան Է. վարչապետ

Այն ինչ-որ մենք անվանում եք պատերազմի եռագլուխ կուսակցություն, ճշգրիտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կոալիցիան Է. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մարդիկ գալիս են գրանցվեն, որ աշխատավարձ ստանան, այս մարդիկ մեզ 8 տարի  շշի են   շարում, թե ինչ- որ պարգևավճարներ, բայց գալիս են թաքուն գրանցվում գնում, որ  մի քանի կոպեկ ավել ստանան և իմ ֆիքսելուց հետո սկսեցին գալ», -այս մասին ԱԺ նիստում իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմությանը:

«Այն ինչ որ մենք անվանում եք պատերազմի եռագլուխ կուսակցություն, դա ճշգրիտ նույն  նախկինների եռագլուխ կուսակցությունն է, դա ճշգրիտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կոալիցիան է, որի մեջ էր ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և Հանրապետականը», – ասաց նա:

Վարչապետը նշեց, որ «Ուժեղ Հայաստան»-ը նույն հանրապետական կուսակցությունն է։ «Դա ամբողջացրեց քայլերթի շտուրմանը, որը կանգնած էր ջիպի ստոյկային և մոռացել են, որ ինքը եղել է Հանրապետական խմբակցության ղեկավար և Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար», -ասաց նա և նշեց, որ նրանք շարժվում են  քարտերի խառնման սկզբունքով՝  ով որտեղ կընկնի։

Փաշինյանի խոսքով 2026 թվականին խորհրդարանական ընտրությունները  Քոչարյան-Սարգսյան իշխանության տարիների կոալիցիայի վերջին շանսնա:

«Բանավեճը հաղթահարելու միակ ձևը այն է, որ խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ը, և ԲՀԿ-ն անցողիկ շեմը չհաղթահարեն: Իրենք մարտահրավեր են նետում այն  ժողովրդին, որոնք իրենց պետք է ձայն տան, իրենք իրենց հայտարարագրեն ժեխ, շուն-շանգյալ»,- հավելեց նա:

 

 

  

Leave a comment