Սկանդալ թռիչքից առաջ․ Արման Ծառուկյանին և նրա թիմին հեռացրել են ինքնաթիռից (ՎՒԴԵՈ)

Արման Ծառուկյանին և նրա երկու ընկերներին հեռացրել են ԱՄՆ-ի տարածքում չվերթ իրականացնող օդանավից․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանաբնակ հայ մարտիկ Արման Ծառուկյանին և նրա երկու ընկերներին հեռացրել են ԱՄՆ-ի տարածքում չվերթ իրականացնող օդանավից, որով նա պետք է ուևորվեր Ֆիլադելֆիա՝ մասնակցելու Real American Freestyle (RAF) մրցաշարին, հայտնում է Sport 24-ը:


Լրագրող Ադամ Զուբայրաևը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից՝ նշելով, որ պատճառը եղել է այն, որ թիմի անդամներից մեկն օգտվել է հեռախոսից ինքնաթիռի թռիչքի նախապատրաստման ժամանակ, իսկ մյուսը բացել է ծալովի սեղանիկը: 


Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին, որ Ծառուկյանն, այնուամենայնիվ, մեկնել է Ֆիլադելֆիա՝ մասնավոր ինքնաթիռով: 


Ապրիլի 18-ին Ֆիլադելֆիայում RAF 08 մրցաշարի շրջանակում պետք է կայանա Ծառուկյանի մենամարտը ամերիկացի Յուրայա Ֆեյբերի հետ:


Leave a comment