ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Գեներալների փախուստի պատասխանատուն դուք եք, լայաղ չարեցիք մոբ-ի հետ աշխատել։ Այս մասին ԱԺ ամբիոնից դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Պարոն Փաշինյանը ասում է, որ գեներալները փախել են: Ազգային ժողովի ղեկավարությունը, պատգամավորները եկել էին այնտեղ և անհրաժեշտություն կար մոբ ռեսուրսի, ովքեր որ այս կամ այն պատճառով լքել էին մարտական գործողությունների դաշտը։ Լայաղ չարեցին գոնե մի քանի ժամով գան աշխատեն այդ մոթ ռեսուրսի հետ, թողին փախան, հիմա ո՞վ ա փախել, հիմա գեներալներն են փախել, թե՞ Ազգային ժողովի այն պատգամավորները, որոնք այնտեղ են եղել։ Պաշտպանության բանակը, պարոն Փաշինյան 283 կմ պաշտպանության գոտի է ունեցել, 265-ը՝ մինչև հոկտեմբերի 27-ը, մեկ ամիս պահել են, այդ տարածքով են ձեր ասած գեներալները փախել, և ես գտնում եմ, որ այդ պատասխանատվությունը հենց ձեր վրա է, որովհետև ՊԲ-ն է որոշում ընդունում, հաստատում է Գլխավոր Շտաբը կամ ԼՂ նախագահը իսկ եթե մի քանի զորամիավորում են,ապա ՊԲ-ն և մի քանի հայաստանյան զորամիավորումներ ԳՇ պետն է այնտեղ որոշում ընդունում, և հաստատում եք դուք։ Ձեր պատասխանատվության գոտով է Ադրբեջանը շրջանցել, եկել հասել Շուշի, Բերձոր և ՀՀ սահմաններ՝ Գորիս, Կապան և Մեղրի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ