ՀՀ նոր սահմանադրություն. անհրաժեշտությու՞ն, թե՞ քաղաքական նպատակահարմարություն. ՈՒՂԻՂ

ՀՀ նոր սահմանադրություն. անհրաժեշտությու՞ն, թե՞ քաղաքական նպատակահարմարություն. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ապրիլի 17-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «ՀՀ նոր սահմանադրություն. անհրաժեշտությու՞ն, թե՞ քաղաքական նպատակահարմարություն» թեմայով։
Բանախոս՝
🔹Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր-ի գրասենյակի ղեկավար, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ:
📌«Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է և առաջիկայում կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում և Ազգային ժողովի խմբակցությունում»,- հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստում։
-Ի՞նչ առաջնահերթություններ հաշվի առնելով է ձևավորվել նախագծի հայեցակարգը,
-«Կոնֆլիկտային» գնահատված Անկախության հռչակագիրը՝ Սահմանադրությունից դու՞րս,
-«Հայրենիքը պետությունն է» մոտեցման քաղաքական և իրավական հետևանքները,
-Սահմանադրական կարգի լեգիտիմության խնդիրը և նոր հանրաքվեի նշանակությունը,
-Իշխանության ճյուղերի ապակենտրոնացման և հավասարակշռության ապահովման առաջարկվող մեխանիզմները,
-Խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման և զարգացման հեռանկարները,
-Հանրային մասնակցության դերը սահմանադրական բարեփոխումների գործընթացում,
-Սահմանադրական բարեփոխումների տարածաշրջանային և քաղաքական համատեքստը:
Այս և թեմային առնչվող այլ հարցեր կհնչեն քննարկման ընթացքում:

Leave a comment