https://arm.sputniknews.ru/20260417/trampy-pndum-e-vor-irany-patrast-e-harstacvats-uran-pvokhancel-amn-in-101070628.html
Թրամփը պնդում է, որ Իրանը պատրաստ է հարստացված ուրան փոխանցել ԱՄՆ-ին
Թրամփը պնդում է, որ Իրանը պատրաստ է հարստացված ուրան փոխանցել ԱՄՆ-ին
Sputnik Արմենիա
Թրամփը կիրառում է «միջուկային փոշի» տերմինը` նկատի ունենալով բարձր հարստացված ուրանը։ 17.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-17T11:27+0400
2026-04-17T11:27+0400
2026-04-17T11:27+0400
ուրան
ամն
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1a/27325343_0:36:1600:936_1920x0_80_0_0_d2702c4ea10008e7e08a3f2d1919ba88.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը պատրաստ է հարստացված ուրան փոխանցել ԱՄՆ-ին։Ինչպես նշում է պարբերականը, Թրամփը կիրառում է «միջուկային փոշի» տերմինը` նկատի ունենալով բարձր հարստացված ուրանը։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեցերկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Հավելենք, որ իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1a/27325343_154:0:1447:970_1920x0_80_0_0_cbcbefa1825474caf571457e284b7703.jpg.webp
ուրան, ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ
ուրան, ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ
Թրամփը կիրառում է «միջուկային փոշի» տերմինը` նկատի ունենալով բարձր հարստացված ուրանը։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը պատրաստ է հարստացված ուրան փոխանցել ԱՄՆ-ին։
«Իրանը միջուկային զենք չունի, և նրանք համաձայնել են դրան… Նրանք համաձայնել են վերադարձնել մեզ միջուկային փոշին, որը խորը գետնի տակ է մեր կողմից B-2 ռմբակոծիչներով հասցված հարվածների պատճառով», – ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերում Washington Post-ը։
Ինչպես նշում է պարբերականը, Թրամփը կիրառում է «միջուկային փոշի» տերմինը` նկատի ունենալով բարձր հարստացված ուրանը։
Հավելենք, որ իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: