Մանվել Փարամազյանը  շրջայց է կատարել քաղաքի շինհրապարակներում և ծանոթացել աշխատանքների ընթացքին

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan ը համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ միասին շրջայց կատարեց քաղաքի շինհրապարակներում և ծանոթացավ աշխատանքների ընթացքին։

Տեղում ծանոթացավ քաղաքի կենտրոնում` ժամանակակից և նորագույն լուծումներով կառուցվող պուրակի մեկնարկային և նախապատրաստական աշխատանքներին և Քաջարանի Լեռնագործներ կենտրոնական փողոցի մայթերի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։

Leave a comment