https://arm.sputniknews.ru/20260417/karapet-gulvojanic-ev-rvoza-tsarukjanic-kbrnagandzvi-bazhnetvoms-gumar-ansharzh-gujq-101068623.html
Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից կբռնագանձվի բաժնետոմս, գումար, անշարժ գույք
Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից կբռնագանձվի բաժնետոմս, գումար, անշարժ գույք
Sputnik Արմենիա
Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կարապետ Գուլոյանի և նրան փոխկապակցված անձանց։ 17.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-17T10:40+0400
2026-04-17T10:40+0400
2026-04-17T10:40+0400
կարապետ գուլոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_15:183:1586:1067_1920x0_80_0_0_d378e38eaca8bfdc72dda57f4518b6b2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ,16 ապրիլի — Sputnik. Կոտայքի մարզի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և Ռոզա Գագիկի Ծառուկյանից դատախազությունը կբռնագանձի շուրջ 1 մլն դրամ, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ինչպես նաև բաժնետոմսեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կարապետ Գուլոյանի և նրան փոխկապակցված անձանց։ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հուլիսի 1-ին կայացված վճռով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն՝ ընդդեմ Կարապետ Մուրադի Գուլոյանի (Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար), Ռոզա Գագիկի Ծառուկյանի, երրորդ անձինք «Աբովյան սիթի» և «Բելգլաս» ՍՊԸ-ների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, բավարարել էր մասնակի։«Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի դատական ակտին»,- ասված է հաղորդագրությունում։Օրինական ուժի մեջ մտած դատավճռով հօգուտ Կարապետ Մուրադի Գուլոյանից և Ռոզա Գագիկի Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի՝• Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասը՝ անշարժ գույքի շուրջ 90%-ը• Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասն՝ ամբողջությամբ• «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմս• 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը:Վերոնշյալից բացի, Կարապետ Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի նաև՝• 934.000 դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲԸ` 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք.• 1 մլրդ 227 մլն 490 հազար 966 դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, որն ունի ապօրինի ծագում, 2007-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.• 58 մլն 120 հազար 147 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_94:0:1517:1067_1920x0_80_0_0_0d85858a46ef74c4207e833529d9ae38.jpg.webp
կարապետ գուլոյան
կարապետ գուլոյան
Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կարապետ Գուլոյանի և նրան փոխկապակցված անձանց։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կարապետ Գուլոյանի և նրան փոխկապակցված անձանց։ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հուլիսի 1-ին կայացված վճռով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն՝ ընդդեմ Կարապետ Մուրադի Գուլոյանի (Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար), Ռոզա Գագիկի Ծառուկյանի, երրորդ անձինք «Աբովյան սիթի» և «Բելգլաս» ՍՊԸ-ների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, բավարարել էր մասնակի։
«Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի դատական ակտին»,- ասված է հաղորդագրությունում։
Օրինական ուժի մեջ մտած դատավճռով հօգուտ Կարապետ Մուրադի Գուլոյանից և Ռոզա Գագիկի Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի՝
• Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասը՝ անշարժ գույքի շուրջ 90%-ը
• Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասն՝ ամբողջությամբ
• «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմս
• 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը:
Վերոնշյալից բացի, Կարապետ Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի նաև՝
• 934.000 դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲԸ` 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք.
• 1 մլրդ 227 մլն 490 հազար 966 դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, որն ունի ապօրինի ծագում, 2007-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
• 58 մլն 120 հազար 147 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար։