Ալեն Սիմոնյանը այսօր կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին

Քաղաքականություն

17.04.2026 | 10:25

Թուրքիայում այսօր տեղի կունենա Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի և Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում։

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում շփումներ էր ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment