ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Իրավասու պաշտոնյաներ դուք տեսել ե՞ք Երևան քաղաքի վիճակը, թե՞ ծառայողական ավտոմեքենայի պատուհանից չի երևում։ Այս մասին գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Դժվա՞ր է Իսակովի պողոտայի աշխատանքներն արագացնել, գիշերը աշխատել, մարզերից մի քանի կարգախումբ պարեկ ավելացնել, որպեսզի գոնե այս օրերին շրջանցող բոլոր խաչմերուկները կարգավորեն՝ Շիրակի, Արտաշիսյան, Նժդեհի փողոցներ, Արշակունյաց պողոտա և այլն։
Քաղաքում 13-14 կիլոմետր տարածությունը 1 ժամ 45 րոպեում անցնողները պատկերացնո՞ւմ եք՝ ինչ քանակի ու բնույթի հայհոյանքներ են ձեզ հնչեցնում, ձեր ընտանիքները ափսոս չե՞ն»։
—00—ՄԱ