Իսրայելական ուժերը ոչնչացրել են կարևոր կամուրջ, որը Լիբանանի հարավը կապում էր երկրի մնացած մասին

Իսրայելական ուժերը ոչնչացրել են կարևոր կամուրջ, որը Լիբանանի հարավը կապում էր երկրի մնացած մասին

Իսրայելական ուժերն ապրիլի 16-ին թիրախավորել են Լիբանանի հարավում գտնվող կարևոր նշանակություն ունեցող Կասմիա կամուրջը՝ փաստացի կտրելով Լիտանի գետի հարավային տարածքը հյուսիսային հատվածից՝ այդպիսով դադարեցնելով երթևեկությունը և երկու շրջանների միջև քաղաքացիների տեղաշարժը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

«Թշնամու ինքնաթիռները երկու հաջորդական հարվածներ են հասցրել Կասմիա կամրջին՝ Տյուրոսի և Սիդոնի շրջանները կապող վերջին անցուղուն՝ ամբողջությամբ ոչնչացնելով այն», – հայտնել է գործակալությւունը։

Տեղեկություններ են հաղորդվում, որ հրթիռների հարվածից ստեղծվել է ավելի քան 25 մետր խորությամբ և ավելի քան 100 մետր տրամագծով փոս:

Իսրայելական ռազմական ինքնաթիռները թիրախավորել են Կասմիայի մոտակայքում գտնվող շինությունը, որտեղ սիրիացիներ էին աշխատում: Քաղաքացիական պաշտպանության խմբերն աշխատում են վիրավորներին Տյուրոսի հիվանդանոցներ տեղափոխելու ուղղությամբ։ Նախնական տեղեկություններով՝ վիրավորների թիվը գերազանցում է 15-ը։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։ Երկրում զոհերի ընդհանուր թիվը հասել է 2167-ի, իսկ վիրավորներինը՝ 7061-ի։

ԱՄՆ նախագահը հայտնել է Իսրայելի և Լիբանանի ղեկավարների միջև ապրիլի 16-ին նախատեսվող բանակցությունների մասին։

Leave a comment