Ալիևն աշխատանքային այցով Թուրքիայում է

Քաղաքականություն

16.04.2026 | 16:41

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով Թուրքիայում է մասնակցելու Անթալիայի 5-րդ դիվանագիտական ​​ֆորումին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իլհամ Ալիևին և երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Անթալիայի միջազգային օդանավակայանում դիմավորել են նահանգապետ Հուլուսի Շահինը և այլ պաշտոնատար անձինք։

Անթալիայի դիվանագիտական ֆորումն անցկացվելու է ապրիլի 17-19։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆորումին չի մասնակցելու։ Միաժամանակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ինքը նույնպես այս տարի Անթալիա չի մեկնի՝ ֆորումին մասնակցելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment