https://arm.sputniknews.ru/20260416/amn-i-demvokratakan-kusakcutjuny-hegsetin-impichmenti-entarkelu-masin-banadzev-e-patrastel-101043345.html
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը Հեգսեթին իմպիչմենտի ենթարկելու մասին բանաձև է պատրաստել
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը Հեգսեթին իմպիչմենտի ենթարկելու մասին բանաձև է պատրաստել
Sputnik Արմենիա
Նախաձեռնությունը կներկայացնի Ներկայացուցիչների պալատի անդամ Յասամին Անսարին։ 16.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-16T17:00+0400
2026-04-16T17:00+0400
2026-04-16T17:00+0400
պենտագոն
փիթ հեգսեթ
ամն կոնգրես
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99473311_0:0:2498:1406_1920x0_80_0_0_ec7ddbd7ad8fd05fc407b4c6aba5d78c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ,16 ապրիլի – Sputnik. ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի դեմ իմպիչմենտի մասին բանաձև է պատրաստել և մտադիր է գործընթացը նախաձեռնել ապրիլի 22-ին: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը։Պարբերականի տվյալներով՝ նախաձեռնությունը կներկայացնի Ներկայացուցիչների պալատի անդամ Յասամին Անսարին։ Ընդ որում, ինչպես նշում է պորտալը, բանաձևը Կոնգրեսի հավանությանն արժանանալու հնարավորություն գրեթե չունի։Պենտագոնի խոսնակ Քինգսլի Ուիլսոնը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել է, որ դա ուշադրություն գրավելու փորձի է՝ ընդգծելով, որ գերատեսչությունը «կատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարություններն Իրանում»:ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Ըստ առկա տվյալների՝ զոհվել է ավելի քան 3 հազար մարդ։ Ապրիլի 8-ին կողմերը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Հաջորդիվ Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունները ավարտվել են անարդյունք։ Չնայած ռազմական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրությունների բացակայությանը՝ ԱՄՆ-ն շրջափակել է իրանական նավահանգիստները։ Միջնորդները բանակցությունների նոր փուլ կազմակերպելու փորձեր են ձեռնարկում։
պենտագոն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99473311_101:0:2498:1798_1920x0_80_0_0_f08b1c91d1291eef7bfcc74f9efc3b08.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պենտագոն, փիթ հեգսեթ, ամն կոնգրես, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
պենտագոն, փիթ հեգսեթ, ամն կոնգրես, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
Բաժանորդագրվել
Նախաձեռնությունը կներկայացնի Ներկայացուցիչների պալատի անդամ Յասամին Անսարին։
ԵՐԵՎԱՆ,16 ապրիլի – Sputnik. ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի դեմ իմպիչմենտի մասին բանաձև է պատրաստել և մտադիր է գործընթացը նախաձեռնել ապրիլի 22-ին: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը։
Պարբերականի տվյալներով՝ նախաձեռնությունը կներկայացնի Ներկայացուցիչների պալատի անդամ Յասամին Անսարին։ Ընդ որում, ինչպես նշում է պորտալը, բանաձևը Կոնգրեսի հավանությանն արժանանալու հնարավորություն գրեթե չունի։
Փաստաթղթում ներառված է մեղադրանքների 6 կետ, այդ թվում՝ լիազորությունների չարաշահումը, հնարավոր ռազմական հանցագործությունները և այլ լուրջ խախտումներ: Մասնավորապես, Հեգսեթին մեղադրում են առանց Կոնգրեսի թույլտվության Իրանին հարվածներ հասցնելու, քաղաքացիական ենթակառուցվածքի ոչնչացման, գաղտնի տեղեկատվության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի ու լիազորությունների չարաշահման մեջ:
Պենտագոնի խոսնակ Քինգսլի Ուիլսոնը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել է, որ դա ուշադրություն գրավելու փորձի է՝ ընդգծելով, որ գերատեսչությունը «կատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարություններն Իրանում»:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Ըստ առկա տվյալների՝ զոհվել է ավելի քան 3 հազար մարդ։ Ապրիլի 8-ին կողմերը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Հաջորդիվ Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունները ավարտվել են անարդյունք։ Չնայած ռազմական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրությունների բացակայությանը՝ ԱՄՆ-ն շրջափակել է իրանական նավահանգիստները։ Միջնորդները բանակցությունների նոր փուլ կազմակերպելու փորձեր են ձեռնարկում։