Միրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու տարածաշրջանային զարգացումները

Քաղաքականություն

16.04.2026 | 15:51

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնությունները, երկկողմ օրակարգի ընդլայնման քայլերը և տարածաշրջանային զարգացումները։ Կողմերը նաև կարևորել են տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցության նախագծերի կյանքի կոչման հարցում առկա հետաքրքրվածությունն ու հնարավորությունները։

«Ապրիլի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնություններ. ընդգծվել է ոլորտային ուղղություններով փոխգործակցության առաջ մղման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը:

Անդրադարձ է կատարել նաև մայիսի սկզբին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին մասնակցության հարցերին։

Կարևորվել են նաև երկկողմ օրակարգի շարունակական հարստացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Արարատ Միրզոյանը և Օանա-Սիլվիա Ցոյուն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ. նախարարներն ընդգծել են տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցության նախագծերի կյանքի կոչման հարցում հետաքրքրվածությունն ու ընձեռնվող առավելությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment