Թուրքական դպրոցի վրա հարձակման հետևանքով զnhերի թիվը հասել է 10-ի, ձերբակալման օրդերներ են տրվել 83 մարդու համար

Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, գրել են ԶԼՄ-ները։

Ավելի վաղ հաղորդվել էր ինը մահացածի և 20 վիրավորի մասին։ Զոհերի թվում մեկ ուսուցիչ կա, մնացածը՝ աշակերտներ։

Շանլիուրֆա և Քահրամանմարաշ նահանգներում դպրոցների վրա հարձակումների հետաքննության շրջանակներում արդեն ձերբակալման օրդերներ են տրվել 83 մարդու համար։

 

Leave a comment