Հայաստանից Ադրբեջան ապրանքների արտահանում չի գրանցվել. ՊԵԿ

Հայաստանից Ադրբեջան ապրանքների արտահանում չի գրանցվել: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՊԵԿ-ից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից՝ ընդամենը 960 դոլարի: Բացի այդ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 միլիոն 757 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։ Այս գումարից 1 միլիոն 537 հազար դոլարը բաժին է ընկնում մարտ ամսին:

Leave a comment