Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից նախորդ տարի զրկվել է 5435 անձ, որից 90,1 տոկոսը եղել է ոչ սթափ վիճակում. Սարգսյան

Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից նախորդ տարի զրկվել է 5435 անձ, որից 90,1 տոկոսը եղել է ոչ սթափ վիճակում. Սարգսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երթևեկության անվտանգության տեսանկյունից անզիջում և հետևողական աշխատանքի ցուցիչներից է այն, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից նախորդ տարի զրկվել է 5435 անձ, որից 90,1 տոկոսը եղել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու արդյունքում: Այս մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Նրա խոսքով՝ չնայած քաղաքական տարբեր շահարկումներին՝ այս վարչարարության հետևանքն է այն, որ 95 կյանք կարողացել են փրկել ՀՀ ճանապարհներին:

Քրեական ոստիկանության տեսանկյունից, ըստ նախարարի, տարվա կտրվածքով արձանագրել են պետությանը և համայնքին պատճառված 25 միլիարդ դրամ վնասի բացահայտման դեպքեր, կան հարուցված քրեական վարույթներ, նաև վերականգնված միջոցներ: 

Leave a comment