Հայ եկեղեցու դեմ պայքարի ծավալներն ընդլայնվեցին․ Գեղամ Մանուկյան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարի ծավալներն ընդլայնվեցին․ իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում ասել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Սուրեն Պապիկյանը հրամանով չեղարկել է դեռ 2000 թվականից ուժի մեծ եղած պաշտպանության նախարարի հրամանը, որով կանոնակարգվում էր ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության, գնդերեցների գործունեությունը։

Գնդերեցներ, որ 1997 թվականից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ եղել են զինվորի կողքին, ապրել նրանց հետ, պայքարել նրանց հետ, զոհվել, վիրավորվել, անհետ կորել…

Հետաքրքիր է՝ Պապիկյանն ի՞նչ է անելու Աշոտ Բ Երկաթ Բագրատունի թագավորի խաչի հետ, որը հայտարարվել էր Հայոց բանակի պահապան և հովանավոր սրբություն…

Սրանք այս ամենն ինչպե՞ս են մարսելու»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment