Գևորգ Քոչարյանն ընդունել է ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներին – Նորություններ

Նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներին։
Նախարարի տեղակալը կարևորել է Դիտորդների խմբի գործունեությունը, շնորհակալություն հայտնել ակտիվ համագործակցության համար։
Նախանշվել են հետագա համագործակցության կարևոր ուղղությունները, քննարկվել են մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավմանը և իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների կիրառմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քրեակատարողական համակարգում ընթացող բարեփոխումներին, այդ թվում՝ ենթակառուցվածքների արդիականացման, անձնակազմի կարողությունների զարգացման, ինչպես նաև ազատազրկված անձանց հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքի ուժեղացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։

Կողմերը կարևորել են շարունակական և կառուցողական երկխոսության ապահովումը, տեղեկությունների փոխանակման ակտիվացումը և համատեղ նախաձեռնությունների իրականացումը՝ ուղղված համակարգի թափանցիկության բարձրացմանը։

Leave a comment