https://arm.sputniknews.ru/20260416/davitn-ajsorvanic-zbaghvelu-e-ir-buzhumnervov-pastaban-101033637.html
Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան
Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան
Sputnik Արմենիա
Պաշտպանական կողմը դատարան է ներկայացրել 18–ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու փաստը հաստատող տեսագրություն և միջնորդել , որպեսզի քննության առարկա դարձնեն։ 16.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-16T11:17+0400
2026-04-16T11:17+0400
2026-04-16T11:20+0400
դավիթ մինասյան
փաստաբան
դատ
բուժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100599258_0:119:1600:1019_1920x0_80_0_0_ac0223e7d8aa4223b7a0bcfcaf3fcbfc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik․ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով անցնող 18-ամյա Դավիթ Մինասյանն այսօրվանից զբաղվելու է իր հետազոտություններով և բուժումներով, մայրը կսկսի նրա լուրջ խնամքով զբաղվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։Հայտնել էինք, որ ապրիլի 14–ին 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է։ Հսկող դատախազի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։ Միաժամանակ, դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան:Նշենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ փակ գանգուղեղային տրավմա և ուղեղի ցնցում է հաստատվել: Չնայած դրան՝ ապրիլի 13-ին նրան «Նաիրի» բժշկական կենտրոնից «Արմավիր» ՔԿՀ էին տեղափոխել։Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին 2 ամսով կալանավորվեց։Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100599258_0:0:1600:1200_1920x0_80_0_0_8cbc62b5fe941624c7e6a2e32c99c3ab.jpg.webp
դավիթ մինասյան, փաստաբան, դատ, բուժում
դավիթ մինասյան, փաստաբան, դատ, բուժում
Պաշտպանական կողմը դատարան է ներկայացրել 18–ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու փաստը հաստատող տեսագրություն և միջնորդել , որպեսզի քննության առարկա դարձնեն։