https://arm.sputniknews.ru/20260416/tariner-en-petq-vor-amn-n-irani-dem-gvortsvoghutjunic-hetvo-hamalri-zenqi-pasharnery-pentagvon-101033737.html
Տարիներ են պետք, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունից հետո համալրի զենքի պաշարները. Պենտագոն
Տարիներ են պետք, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունից հետո համալրի զենքի պաշարները. Պենտագոն
Sputnik Արմենիա
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Մերձավոր Արևելքում գործողության ընթացքում կորցրած և վնասված ռազմական տեխնիկայի պատճառով ԱՄՆ-ի դրամական… 16.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-16T11:19+0400
2026-04-16T11:19+0400
2026-04-16T11:20+0400
պենտագոն
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
զենք
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0d/82950731_0:84:1600:984_1920x0_80_0_0_d6cbf6908c2825912bee6ffe6f0850d8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Մի քանի տարի կպահանջվի, որպեսզի Պենտագոնը կարողանա համալրել Իրանի դեմ գործողության ընթացքում սպառած զենքի պաշարները։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Հիթ Քոլինզը։«Ժամանակ կպահանջվի այս զինամթերքի արտադրության համար։ Մենք պետք է արտադրական գծեր գործարկենք. բոլոր այս զենքերը գործող արտադրական գծեր ունեն, և մենք ամեն օր զենք ենք արտադրում պաշարները համալրելու համար, սակայն ամբողջությամբ պաշարները համալրելու համար մի քանի տարի կպահանջվի», – ասել է Քոլինզը ԶՈւ գծով պալատի կոմիտեի լսումների ժամանակ։Իրանի դեմ ԱՄՆ գործողության արժեքը 45 օրվա ընթացքում գերազանցել է 51 մլրդ դոլարը, գրում է Iran War Cost Tracker պորտալը։Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ Մերձավոր Արևելքում գործողության ընթացքում կորցրած և վնասված ռազմական տեխնիկայի պատճառով ԱՄՆ-ի դրամական կորուստը մոտ 3 մլրդ դոլարի է հասել։
պենտագոն
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0d/82950731_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3d6a7238150ac6dedc9909bbd90ac2c8.jpg.webp
պենտագոն, ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, զենք, սպառազինություն
պենտագոն, ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, զենք, սպառազինություն
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Մերձավոր Արևելքում գործողության ընթացքում կորցրած և վնասված ռազմական տեխնիկայի պատճառով ԱՄՆ-ի դրամական կորուստը մոտ 3 մլրդ դոլարի է հասել։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Մի քանի տարի կպահանջվի, որպեսզի Պենտագոնը կարողանա համալրել Իրանի դեմ գործողության ընթացքում սպառած զենքի պաշարները։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Հիթ Քոլինզը։
«Ժամանակ կպահանջվի այս զինամթերքի արտադրության համար։ Մենք պետք է արտադրական գծեր գործարկենք. բոլոր այս զենքերը գործող արտադրական գծեր ունեն, և մենք ամեն օր զենք ենք արտադրում պաշարները համալրելու համար, սակայն ամբողջությամբ պաշարները համալրելու համար մի քանի տարի կպահանջվի», – ասել է Քոլինզը ԶՈւ գծով պալատի կոմիտեի լսումների ժամանակ։
Իրանի դեմ ԱՄՆ գործողության արժեքը 45 օրվա ընթացքում գերազանցել է 51 մլրդ դոլարը, գրում է Iran War Cost Tracker պորտալը։
Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ Մերձավոր Արևելքում գործողության ընթացքում կորցրած և վնասված ռազմական տեխնիկայի պատճառով ԱՄՆ-ի դրամական կորուստը մոտ 3 մլրդ դոլարի է հասել։