աղավիացիան պարզաբանել է մայիսի 3–5–ը ՀՀ օդային տարածքում թռիչքների սահմանափակման մասին տեղեկությունները

ՀՀ–ում մայիսի 3–5-ը թռիչքների սահմանափակումներ են լինելու. ու՞մ են դրանք վերաբերում


ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտնել է, որ 2026 թ.-ի մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է միայն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը։


Ըստ կոմիտեի տրամադրած տեղեկատվության, արգելվում են մասնավորապես․


• ոչ առևտրային գործարարական թռիչքները,


• ուսումնական թռիչքները,


• անձնական թռիչքները,


• գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար թռիչքները,


• անօդաչու օդանավերով (դրոններով) ցանկացած բնույթի թռիչքները


«Վերոհիշյալ արգելքը որևէ առնչություն չունի առևտրային (կոմերցիոն) կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում իրականացվող թռիչքների հետ և կապված է ՄԻԱՅՆ նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ լայնամասշտաբ միջոցառումների հետ՝ ելնելով անվտանգության նկատառումներից»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Նախօրեին կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ 2026թ. մայիսի 3-ից 5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը։

Leave a comment