Արվել է ևս մեկ քայլ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցության համար. Կալաս

Արվել է ևս մեկ քայլ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցության համար. Կալաս

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մեկնաբանել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու որոշումը։

Կայա Կալասի մեկնաբանությունը հրապարակվել է Եվրոպական խորհրդի կայքում։

«Եվրոպական խաղաղության հիմնադրամի այս օգնության միջոցառումը ևս մեկ քայլ է դեպի ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցություն: Այս միջոցառմամբ ԵՄ-ն ցույց է տալիս իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի դիմադրողականությանը, որը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը և անվտանգությանը»,- ասել է նա:

ԵՄ Խորհուրդն ընդունել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշում։ Խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության համաձայն՝ աջակցության նպատակը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի լոգիստիկ կարողությունների ուժեղացումն է՝ կենտրոնանալով ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա․

Նշվում է, որ դա կբարձրացնի Հայաստանի դիմակայունությունը և կարագացնի զինված ուժերի փոխգործունակությունը ապագայում միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին հնարավոր մասնակցության դեպքում, այդ թվում՝ Եվրոպական Միության կողմից իրականացվող առաքելություններին։

Ընդգծվել է նաև, որ ԵՄ-ն հանձնառու է ամրապնդել Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը՝ հիմնվելով ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի վրա։

Leave a comment