Արտաշավան բնակավայրի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել․ 5 քաղաքացի է հոսպիտալացվել


Ապրիլի 15-ին՝ ժամը 18։26-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Արտաշավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


 


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


 


Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։


 


Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային։  ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացվել է 5 քաղաքացի։

Դիտումների քանակ7

Leave a comment