Այնուհետև նա անդրադարձավ ՀԷՑ-ին ու Սամվել Կարապետյանին՝ ընդգծելով, որ քաղաքացիական շարժումները օգտագործելով, ծխածածկույթի ներքո «սղցրել» են, իսկ իրենք այն դե-ֆակտո վերադարձրել են։ «Դե-յուրե էլ կվերադարձնենք։ Դա Հայաստանի ամենախոշոր ստրատեգիական ենթակառուցվածքն է»,-ասաց նա՝ զուգահեռաբար բորբոքվելով։
«Էլ չեմ ասում ի՞նչ ենք բացահայտել, բացահայտել ենք, որ այդ մարդիկ, որոնք ՀԷՑ-ը տիրապետել են, այդ մարդիկ փաստորեն մեզնից հոսանք գողանալիս են եղել։ Էդ մարդիկ այսօր խոսում են բանակի մասին, զորամասից այդ մարդիկ հոսանք գողանալիս են եղել, ո՞նց։
Օգտագործված հոսանքի չափից ավելի հաշիվներ են գրել։
Այդ, որ ասում են միլիարդներ ունենք, մեզնից հոսանք գողանալով եք արա դուք միլիարդատեր դարձել»։
Նա նաև նշեց, որ չնայած բազաները ամբողջությամբ ջնջվել են, բայց ինքը հույս ունի, որ իրավապահները քրեական գործով, քննությամբ դա կկարողանան ապացուցել։
«Մենք որոշակի օպերատիվ տեղեկություններով միայն երեք մասնաճյուղերում վերլուծություն են իրականացվել, երեք տեղամասում հիմնավորվում է մոտավորապես 6 միլիարդ դրամի հոսանքի հավելագրում, և ու՞մ վրա, զորամաս, մանկապարտեզ, պետական հիմնարկ, հիվանդանոց, ու այդ մարդիկ եկել են, ինչ-որ բաների մասին են խոսում»։