Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Դիլիջանի որոշ հասցեներում


Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի և Շահումյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։


 


Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները

Դիտումների քանակ1

Leave a comment