Այս մասին Ազգային ժողովում Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ չկա նաև ընդհանուր քանակային ապահովագրության շրջանակներում ծառայություններ ստանալու շեմ, բայց կա ամեն կոնկրետ ծառայության համար նախատեսված շեմ:
«Օրինակ բերեմ՝ արտահիվանդանոցային կարգով ՄՌՏ հետազոտության տարվա երկու դեպք ենք փոխհատուցում, դրանից ավելին արդեն ապահովագրական փաթեթից դուրս է: Սահմանափակում կա նաև, օրինակ, նեղ մասնագետի խորհրդատվության մասով, նախատեսվում է երկու խորհրդատվության փոխհատուցում:
Ամեն ծառայության որոշակի շեմեր կան, և ունենք առավել փոխհատուցման գներ, և դրանից ավելի արդեն չենք փոխհատուցում կոնկրետ ծառայության արժեքը»,- մանրամասնել է նախարարը: